Մեր մասին

2008թ-ին Բարսիս ընկերությունը հիմնեց Կալդո ապրանքանիշը`  նպատակ ունենալով շուկան համալրել բացառապես որակյալ ապրանքներով: Ներկայումս այս ապրանքանիշի ներքո իրենց ոլորտում մասնագիտացված առաջատար արտադրողներից ներմուծվում և Հայաստանյան շուկային են առաջարկվում մարտկոցներ, պոլիպրոպիլենային և մետաղյա կցամասեր, փականներ, պոմպեր, լվացարաններ, ծորակներ, ճկախողովակներ, ցնցուղներ…Եվրոպական տեխնոլոգիայով և կորեական բարձրակարգ հումքով ընկերությունը Հայաստանում կազմակերպում է նաև խողովակների արտադարություն:

Մետաղապոլիմերային և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացն իրականացվում է եվրոպական ստանդարտներով, բարձր արտադրողականություն ապահովող ավտոմատ հոսքային գծերով: Կալդո ապրանքանիշով արտադրվում են ջեռուցման և ջրամատակարարման համակարգերում կիրառելի տարբեր չափերի և նշանակության  խողովակներ՝ նախատեսված տաք և սառը ջրի, հեղուկ և գազային նյութերի փոխադրման համար.  Հոսքային գծերից առաջինը նախատեսված է 20-63 մմ արտաքին տրամագծով, միջանկյալ ալյումինե շերտով պոլիպրոպիլենային խողովակների թողարկման համար։ Երկրորդը արտադրում է  20-63 մմ արտաքին տրամագծով,  պոլիպրոպիլենային խողովակներ, իսկ երրորդը՝  16- 32 մմ արտաքին տրամագծով, միջանկյալ ալյումինե շերտով պոլիէթիլենային խողովակներ։ 16 մմ արտաքին տրամագծով խողովակը  նախատեսված է հատուկ տաք հատակի համար։

Արտադրությունում ներդրված է որակի կառավարման ISO9001:2008 միջազգային համակարգը: Արտադրամասին կից գործում է բոլոր անհրաժեշտ մասնագիտացված սարքավորումներով հագեցած լաբորատոր բաժինը, որտեղ իրականացվում են ինչպես հումքերի և ալյումինե ժապավենների  որակի համապատասխանելիության վերահսկողություն, այնպես էլ արդեն պատրաստի արտադրանքի ընթացիկ և վերջնական փորձարկումներ: Շերտերի միջև կպչողականության ամրության ստուգում, ջերմային միակցման որակի ստուգում, և մի շարք այլ  երկարատև ու կարճատև փորձարկումներ, հատուկ սարքավորումների օգնությամբ: 

KALDO-ի պոլիպրոպիլեենային կցամասերը և փականները KALDO խողովակների հետ համահունչ են աշխատում և մոնտաժային աշխատանքների ընթացքում ոչ մի ավելորդ անհարմարություն չի առաջանում, քանի որ դրանք պատրաստված են միևնույն հումքից: Ջեռուցման համակարգի արդյունավետությունն ու երկարակեցությունն ապահովելու համար Կալդոյի մասնագետները խորհուրդ են  տալիս մոնտաժման ժամանակ KALDO խողովակների հետ օգտագործել մասնավորապես KALDO կցամասեր: 


Կալդոն շուկային է առաջարկում զանազան ճկախողովակներ՝ լվացարանի, լվացքի մեքենայի, լոգարանի ջրամատակարարման մոնտաժն ապահովելու համար: Կալդո ճկախողովակի առավելություններից է այն, որ ներքին ռետինե խողովակը EPDM հատուկ տաք ջրի համար նախատեսված ջերմակայուն նյութից է պատրաստված, ինչը երաշխավորում է դիմացկունությունը բարձր ջերմաստիճանի դեպքում,  իսկ արտաքին հյուսվածքը պատրաստված է չժանգոտվող պողպատից, ինչը խողովակը զերծ է պահում կոռոզիայից։ Առաջարկվում են նաև մետաղյա  ճկախողովակներ նախատեսված գազի և  ջրի մոտնաժման համար:  

KALDO-ն ունի էներգախնայող, գործածման տեսանկյունից պարզ և դիմացկուն ջրի պոմպերի լայն տեսականի՝  նախատեսված մաքուր ջրի և քիմիապես ոչ ակտիվ հեղուկների մղման համար: Կալդո ջրի պոմպերն ունեն չժանգոտվող պողպատից կցամասեր, ինչը բացառում է ցանկացած կոռոզիոն երևույթ , ապահովում պոմպի անխափան աշխատանքը:

Կալդոն ներմուծում է նաև ջրհորներից, գետերից ջրի մղման միջոցով ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համար նախատեսված պոմպեր:

Դիզայներական յուրատեսակ լուծումներ,  ոճային և գնային բազմազանություն են ապահովում Կալդո ծորակները: Դրանք պարբերաբար թարմացվում և համալրվում են նոր տեսականիներով և նորաոճ մոդելներով: Կոռոզիոն և մեխանիկական վնասվածքների նկատմամբ դիմացկուն Կալդո ծորակները պատրաստված են պղնձի հատուկ համաձուլվածքից, եվրոպական արտադրության  կերամիկական միջուկով, ինչն ապահովում է ծորակի անխափան աշխատանքը մինչև 500.000 անգամ: Կալդո բրենդը շուկայում ներկայացնում է նաև մետաղական լվացարանների իր հավաքածուն :

Կլոր, քառակուսի, մեկ և երկտեղանի այս մոդելներն ունակ են ապահովել ցանկացած ոճի  խոհանոցային ինտերիեռի գրավչությունը: Դրանք շահագործվում են բավականին երկար: Հատուկ մշակման շնորհիվ 0.8 մմ հաստությամբ չժանգոտվող պողպատից Կալդո լվացարանները գերկայուն են մեխանիկական ազդեցության ու քերծվածքների նկատմամբ, իսկ պողպատի բարձր որակի շնորհիվ անաղմուկ աշխատանքը երաշխավորված է:

Կալդո ապրանքանիշի անխափան հեղինակության ապահովման ու առաջմղման գործին լծվել է գրագետ ու պատասխանատու մի ողջ անձնակազմ: Մանրակրիտ ուշադրությամբ և հետևողականությամբ են ընտրվում արտադրող լավագույն միջազգային մասնագիտացված ընկերությունները, որոնց հետ գործընկերային փոխվստահություն կա, ապրանքների որակի ապահովման կայուն երաշխիքներ:  

Կալդոյի ապրանքատեսակները բազմիցս գնահատվել են տեղական մասնագիտացված ցուցահանդեսների շրջանակներում՝ արժանանալով մի շարք պարգևների և գնահատականների: Նմանատիպ մասնագիտացված ցուցահանդեսներում ընկերությունը մշտապես սպառողին է ներկայացնում իր նորույթները, գնահատում, վերլուծում է առաջարկի ու պահանջարկի շուկան, հաստատում իր առաջիկա անելիքները: Այս ամենը վկայում է, որ հայրենական շուկան արդեն ճանաչել է ու գիտի Կալդոյի առաջարկած ապրանքների ափոփոխ ու կայուն որակը: Պահանջարկի շուկան նվաճված է, մարքետինգային քայլերն ուղիղ են ու սլացիկ՝ դեպի ճիշտ թիրախը: Կալդո ապրանքանիշի նվիրյալ պատասխանատուների ձեռքբերումներից մեկն այն է, որ շինանյութի վաճառքով զբաղվող յուրաքանչյուր կայացած խանութ իր պարտքն է համարում ներկայացվող շինարարական ապրանքների ցանկում անպայմանորեն ընդգրկել նաև Կալդոյի արտադրատեսականին:

Կալդո ապրանքանիշով հանդես եկող տարատեսակ արտադրանքը գնորդն այսօր կարող է ձեռք բերել Հայաստանի և ԼՂՀ հանրապետության շիանյութի տարբեր վաճառակետերում: Բարձրակարգ շինանյութի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող հայաստանյան առաջատար  Նոր Տուն խանութների ցանցում  Կալդո բրենդը մասնավորապես ներկայացված  է իր ողջ տեսականիով, առանձին տաղավարներով..  Կալդոյի՝ Ջեռուցման և ջրամատակարարման նշանակության ողջ ատրադրանքի ու աքսեսուարների հետ շահագրգիռ անձինք ու ընկերությունները կարող են ծանոթանալ Նոր տուն ցանցի տարբեր հասցեներում տեղակայված խանութներում: